ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Ալավերդու գործարանին ընտրություններից հետո կանդրադառնան

Ալավերդու գործարանին ընտրություններից հետո կանդրադառնան
09.11.2018 | 01:53

Մինչ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները մտածում են արտագաղթելու և օրվա հացի խնդիրը լուծելու մասին, կառավարությունում չեն շտապում օր առաջ լուծում գտնել: «Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող գործարանի առկախված ճակատագիրը հայտնի կլինի ընտրություններից հետո միայն, քանի որ այս ընթացքում նոր կառավարիչները, քարոզարշավ իրականացնելուց բացի, այլ հարցերի համար ժամանակ չունեն:


«Աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելու ծանուցումներն են ուղարկում, որտեղ նշվում է, որ մինչև դեկտեմբերի 24-ը վճարվելու են 2/3-ով: Դրանից հետո, երևի թե, վերջնահաշվարկ կտան ու բոլորիս ցտեսություն կասեն»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:


Մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն գործարանը չինական կողմին վաճառելու հարցում միայն մեկ խնդիր կա, որը կապված է հետագայում արտադրվելիք ծծմբական թթուն արտահանելու հետ: «Օդանավով ծծմբանյութ արտահանել չի թույլատրվում, Վրաստանն էլ այս պահին չի համաձայնում, որ այն երկաթուղով անցնի իր սահմանը, իսկ գործարանի շահագործումը հենց չինական կողմին հանձնելու ներկա ու նախկին իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է արտանետվող թունավոր գազը ծծմբանյութի վերափոխելով ու արտահանելով, ինչի համար այս պահին լուծումներ չեն գտնվում»,- ասաց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ